ՀՐԱՏԱՊ
Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Գոռ Հակոբյանը` Ֆելիքսի առողջական վիճակի մասին
Մաքսիմ Գալկինն Ալեն Սիմոնյանի հետ գնացել է Գառնի
04 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
04.05.2026
Գոռ Հակոբյանը` Ֆելիքսի առողջական վիճակի մասին
04.05.2026
Մաքսիմ Գալկինն Ալեն Սիմոնյանի հետ գնացել է Գառնի
04.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Բազմաթիվ հшսցեներում երկար ժամшնակ գшզ չի լինի

admin
03.05.2025 One Min Read
2 0

 

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 2-ին ժամը 11։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Գինեվետ բնակավայրի գազասպառողների գազամատակարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15:30։

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում մայիսի 5-ին և 6-ին

Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «Շաքարի գործարան» ՓԲԸ-ների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի, այլ  տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Share Article

admin

Previous Post

Անի Խաչիկյանը` իր և Սոս Ջանիբեկյանի սիրшվեպի և միшժամանակ ամուսնшլուծվելու ասեկոսեների մասին

Next Post

Առավոտյան զբոսшնք Լոռվա ձորում՝ 25կմ. վարչшպետը հեծшնիվ է վարել. տեսանյութ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am