Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Մարզիկն ամուսնացել է Անիի հետ, որը նույնպես Գյումրիից է։
Զույգը պսակադրվել է Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ միմյանց հավերժ սիրելու և հավատարիմ մնալու խոստում տալով։ Հարսանեկան տոնակատարությունն անցկացվել է նեղ շրջապատում՝ նորապսակների հարազատների և մտերիմ ընկերների մասնակցությամբ։
Երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ սիրված արտիստներ։


