Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, 4.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Ադանայի նահանգի Կոզան շրջանում:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 15:28-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15.35 կմ խորության վրա:


