Մոսկվան՝ Բաքվի և Երևանի ուղիղ բանակցությունների մասին․ հստակ ուղերձ
Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատումը մեծ նշանակություն ունի ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է Մոսկվայի միջնորդությամբ։
«Ներկայումս Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել։ Մենք հարգում ենք այդ ընտրությունը, սակայն շարունակում ենք պատրաստակամ մնալ աջակցելու կարգավորման գործընթացին»,- նշել է Զախարովան։


