Անհայտ վիրուս է հայտնաբերվել․ արագորեն տարածվում է, վարակվածների թիվն աճում է
«Caribbean Princess» զբոսանավում աղեստամոքսային համակարգի առեղծվածային հիվանդության բռնկում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է «New York Post»-ը։
Հիվանդությունը սկսել է տարածվել Կարիբյան ծովով 12-օրյա նավարկության մեկնարկից չորս օր անց։ Փսխումից և փորլուծությունից գանգատվել են 134 ուղևոր և անձնակազմի 14 անդամ։ Հիվանդության առաջացման պատճառը դեռևս չի պարզվել։
Չնայած հիվանդության բռնկմանը՝ զբոսանավը շարունակում է նավարկությունը նախապես նախատեսված երթուղով։ Սպասվում է, որ այն Ֆլորիդա կվերադառնա նոյեմբերի 23-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի ափի տենդով վարակման 81 դեպք է արձանագրվել, իսկ մահացությունների թիվը հասել է 13-ի։
Վիրուսը ախտահարում է նաև կենդանիներին։


