Ի՞նչ է հայտնի Արևիկում անզգուշաբար կյանքից զրկված երիտասարդից․ մանրամասներ
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է կնոջ 24-ամյա եղբոր վրա։ Վիրավորված երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։25-ի սահմաններում։ Տղամարդը տան բակում փորձարկելիս է եղել իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը, երբ կրակոցով վիրավորել է կնոջ եղբորը»,– MediaHub-ին ասաց Արևիկի վարչական ղեկավար Գառնիկ Ծատուրյանը։ Նրա խոսքով ընտանիքը տեղահանվել էր Արցախից։
«Համեստ, յուրահատուկ, աշխատասեր մարդիկ էին։ Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Պատահածը եղել է անզգուշություն։ Աներորդին հաշվառված էր Շենավանում, եկել Արևիկ ու դեպքը տեղի է ունեցել»,- ասաց Ծատուրյանը


