Բաժանիր և տիրիր սկզբունքով. Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել
Ուկրաինացիները պետք է հասկանան. Ռուսաստանի հետ դիմակայությունում Արևմուտքը Կիևի ռեժիմին հենց այնպես չի աջակցում։ Նա դա անում է իր սեփական շահերից ելնելով՝ հակամարտության կողմերին «թուլացնելու, մասնատելու, ապամոնտաժելու», իսկ հետո իր կամքին ենթարկելու համար, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում հակառակորդները ձգտել են թուլացնել նրան՝ գործելով «բաժանիր և տիրիր» սկզբունքով։
«Դա պետք է հասկանան և իմանան բոլորը, այդ թվում և նրանք, ովքեր ապրում են այսօրվա Ուկրաինայի տարածքում։ Մարդիկ պետք է հասկանան. այն ամենը, ինչ տեղի է ունենում, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են իրենց, այդ թվում նաև Ռուսաստանին դիմակայելու այսօրվա պայմաններում, դա անում են ոչ թե Ուկրաինայի շահերից ելնելով, այլ իրենց սեփական շահերից՝ բոլորին թուլացնելու, մասնատելու, բաղկացուցիչ մասերի բաժանելու և իրենց կամքին ենթարկելու նպատակով», – ասել է Պուտինը:


