«Պետք է ավելի կատաղի հարձակվենք». Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։
Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 39 մարդ վիրավորվել է։
Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում գրել է, որ այս պահին մեկնաբանելու բան չունի՝ բացի իր գնահատականից, որ անհրաժեշտ է ավելի կոշտ պատասխան տալ հարձակմանը։ Նա նաև նշել է, որ պատրաստ է անձնական օգնություն ցուցաբերել տուժածներին։
«Գրեք, ով օգնության կարիք ունի, մենք Տիգրանի հետ կօգնենք»,– գրել է Սիմոնյանը։
Նրա հետևորդները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել օգնության պատրաստակամության համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիժնեկամսկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների։
Հարձակման հետևանքով տարածաշրջանում հայտարարվել է սուգ։


