Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների մեծ մասը բաժին է հասնելու խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Ըստ հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխման՝ 12 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահները կլինեն ՔՊ-ից։
«Քաղաքացիական պայմանագրին» բաժին են հասնում աշխատանքի և բարեկեցության, առողջապահության, արտաքին հարաբերությունների, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի, պաշտպանության և անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կղեկավարի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության, եվրոպական ինտեգրման, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովները։
«Հայաստան» խմբակցությանը բաժին է հասնում 1 հանձնաժողովի նախագահի պաշտոն․ այս ընդդիմադիր ուժը կղեկավարի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ն հաստատեց, որ նոր խորհրդարանը կունենա 12 մշտական հանձնաժողով։
ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ


