Կարևոր՝ թոշակառուների համար

Մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի տրամադրման սեպտեմբեր ամսվա գործընթացը: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մեջ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 10 %-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի գերազանցում 5000 դրամը։ Կառավարությունն օգոստոսի 8-ին որոշեց կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել: Միաժամանակ, շահառուներին հնարավորություն է տրվել այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։ Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։ «2024 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար (որոշումը 2024 թվականի հուլիսին ուժի մեջ մտնելու դեպքում կկիրառվի օգոստոս ամսին կատարած անկանխիկ գործարքների վրա և կվճարվի սեպտեմբերին) 2024 թվականին լրացուցիչ ծախս չի պահանջվի։ 2024 թվականի առաջին 6 ամսվա փաստացի տվյալներով շահառուների միջին ամսական թիվը կազմել է 211001, իսկ 1 շահառուի հաշվով հետվճարի չափը՝ 3300 դրամ՝ նախատեսված, համապատասխանաբար, 230000 շահառուի և 3700 դրամի փոխարեն»,-նշվում է հիմնավորման մեջ։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A9%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A4%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%A7?fbclid=IwY2xjawFTtx9leHRuA2FlbQIxMQABHTtmYK5i6v0hcU7BkqAaDAK4ZC1Tqqyjfm1dMogLzHoLfXLO4dyU7SpRaw_aem_O-jMIMlKVvTYUAHi3KSqIg

847 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն