Սպասվում է կարկուտ․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 17-ին, 19-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ի, 22-ի երեկոյան ժամերին, 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ:

 

562 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն