Օրական քանի ձու է կարելի ուտել
MediaTime.am-ը գրում է.
Մասնագետները շարունակում են քննարկել՝ օրական քանի ձու կարելի է օգտագործել, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չափավոր օգտագործումը մարդկանց մեծամասնության համար անվտանգ է։
Բրիտանական մամուլում հրապարակված տվյալների համաձայն՝ առողջ մեծահասակների համար օրական մեկից երկու ձվի օգտագործումը սովորաբար չի բարձրացնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Մի շարք սննդաբաններ նշում են, որ որոշ դեպքերում օրական երկու կամ նույնիսկ երեք ձուն ևս կարող է ընդունելի լինել՝ կախված մարդու առողջական վիճակից և ընդհանուր սննդակարգից։

Ձուն համարվում է սպիտակուցների, վիտամին D-ի, B խմբի վիտամինների և այլ օգտակար նյութերի կարևոր աղբյուր։ Միաժամանակ մասնագետները շեշտում են, որ կարևոր է ոչ միայն ձվի քանակը, այլ նաև այն, թե ինչի հետ է այն օգտագործվում։ Օրինակ՝ ձուն բանջարեղենի և առողջ սննդի հետ համադրելը նախընտրելի է, քան այն օգտագործել վերամշակված մթերքների հետ։
Բարձր խոլեստերին, սրտանոթային խնդիրներ կամ որոշ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ և սննդակարգը հարմարեցնել անհատական առանձնահատկություններին։
Աղբյուր՝ The Guardian


