Տաք կհագնվեք․ Կարկուտ, անձրև․․Ինչ է սպասվում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Սեպտեմբերի 17-ին, 19-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 17-ի, 22-ի երեկոյան ժամերին, 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ:

71 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն