Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22.58-ին, Սանտա Անա քաղաքից 114 կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 42 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
24 Views