Զո հվել է 41 մարդ, վիրավորել՝ ավելի քան 180-ը

Ռուսական զորքերը հարվածել են Պոլտավային, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա՝ քաղաքը խոցվել է երկու բալիստիկ հրթիռով։ Նրանք հարվածել են ուսումնական հաստատության և հարակից հիվանդանոցի տարածքին։

Մասամբ ավերվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը: Մարդիկ մնացել են փլատակների տակ:

«Ես հանձնարարել եմ դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք և օպերատիվ հետաքննություն անցկացնել։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են բոլոր անհրաժեշտ ծառայությունները»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածներն իրականացվել են կարճ ընդմիջումով, ուստի մարդիկ չեն հասցրել տեղափոխվել ռմբապաստարան։ Փրկարարների և բժիշկների համակարգված աշխատանքի շնորհիվ փրկվել է 25 մարդ, որոնցից 11-ը դուրս է բերվել փլատակների տակից:

691 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն