«Հանտավիրուսը»՝ Հայաստանի հարևան երկրո՞ւմ
«MV Hondius» զբոսաշրջային նավից «Հանտավիրուսի» կասկածով տարհանված Թուրքիայի երեք քաղաքացիներ տեղափոխվել են Ստամբուլ և մեկուսացվել։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք վերադարձվել են հատուկ չվերթով:Թուրք քաղաքացիների վերադարձն ու կարանտինային վերահսկողությունը կազմակերպվել է Թուրքիայի առողջապահության նախարարության համակարգմամբ։
A Haber-ի փոխանցմամբ՝ երեք քաղաքացիներից ոչ մեկը մինչ այժմ ախտանշաններ չի ցուցաբերել, սակայն նրանք կմնան բժիշկների հսկողության տակ, քանի որ վիրուսի գաղտնի շրջանը բավականին երկար է:
Հիշեցնենք, որ «MV Hondius»-ում «Հանտավիրուսի» բռնկումից հետո գրանցվել էր մի քանի վարակման դեպք և մահ։ Տարհանումը կազմակերպվել էր Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ խիստ անվտանգության միջոցներով։
Վիրուսը հիմնականում փոխանցվում է կրծողների միջոցով և կարող է առաջացնել ծանր շնչառական ու երիկամային բարդություններ։


