ՀՐԱՏԱՊ
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է
Որ հյուրանոցներն են ընտրել ԵՄ գագաթաժողովին ժամանած եվրոպացի առաջնորդները
Ընտրիր նախշը և տես՝ ինչ է թաքնված քո ներսում (թեստ)
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է
03.05.2026
Որ հյուրանոցներն են ընտրել ԵՄ գագաթաժողովին ժամանած եվրոպացի առաջնորդները
03.05.2026
Ընտրիր նախշը և տես՝ ինչ է թաքնված քո ներսում (թեստ)
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Սեպտեմբերից երեխաները դպրոց կհաճախեն նոր օրենքով. ի՞նչ դժվшրություններ են նրանց սպшսվում. պարզшբանում է հпգեբանը

admin
13.05.2025 2 Min Read
1 0

 

Սեպտեմբերից երեխաները դպրոց կհաճախեն նոր օրենքով: Եթե երեխան այդ տարիքում դպրոց չգնա, ապա յոթ տարեկանում դպրոց գնալու դեպքում գնալու է երկրորդ դասարան ու ստիպված կյուրացնի միանգամից երկու տարվա կրթական ծրագիրը:

«Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում»։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հարգելի՛ ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում», -նշել է նախարարը:

Որքանո՞վ են երեխաները կարող այդ տարիքում թե՛ հոգեբանորեն, թե՛անհատական առանձնահատկությամբ պայմանավորված պատրաստ հաճախել դասերի:

Կան քիչ երեխաներ, որոնք տարիքից շուտ են զարգանում, բայց դա բնորոշ չէ բոլորին: Պատճառն այն է, որ ներառական կրթություն ստանալու դեպքում երեխան պատրաստ չի լինելու սովորելու նման համակարգում:  Որքանո՞վ է երեխան մոտիվացված լինելու սովորել, կիրառել դասերը արտասանել բոլոր հնչյունները, չի՞ դժվարանա  նույնիսկ տառերը գրել սովորել, եթե բանավոր խոսքը տուժած է:

Հոգեբան Աննա Գալստյանի խոսքով՝ մեր դպրոցներում երեխային մեխանիկական զարգացման դասեր են տալիս:

«Երեխայի զարգացումը բոլորովին կապ չունի իր տարիքի հետ: Երեխային պետք է ընդունել դպրոց ոչ թե իր տարիքի, այլ` համաձայն իր ընդունակությունների: Արտերկրում շատ դպրոցներ կան, որ երեխաներին ընդունում են խառը դասարաններ, երեխան ինչ հաջողություն գրանցում է, համաձայն դրա էլ՝ ընդունում են համապատասխան դասարաններ: Ինչի՞ համար են երեխայի զարգացումը կասեցնում՝ տարիքով սահմանափակելով: Իրականում այս բոլոր օրենքները հանում են մարդիկ, ովքեր կրթությունից, մարդու զարգացման առանձնահատկություններից  շատ հեռու են, քանի որ բացարձակ հաշվի չեն առնում մարդու անհատական զարգացման առանձնահատկությունը»- ասում է հոգեբանը:

Նրա խոսքով՝  դպրոցներում  բացարձակ չկան ծրագրեր, որոնք կնպաստեն դրան. «Եթե մենք ուզում ենք լավ սերունդ ունենալ, պետք է չորս ուղղություններով երեխային զարգացնենք, առաջինը՝ ինքն իրեն դրսևորել կարողանալն է, ինքնուրույն լինելու համար, այսինքն կրթական համակարգը չպետք է սահմանափակվի միայն կրթություն տալով, քանի որ ընտանիքը միշտ չէ, որ ամեն ինչ կարող է տալ, հույսը դնում է դպրոցի վրա, որն էլ երեխային դարձնում է քառակուսի: Հիշողություն, ուշադրություն ու տրամաբանություն. Ահա դրանք են այն կարևոր գործոնները, որոնք պետք է զարգացնեն երեխայի մոտ, որպեսզի կարողանա ամբողջությամբ նյութն ընկալել, տրամաբանել, վերլուծել  ու պահպանել»,-ասում է հոգեբանը:

Հոգեբանի խոսքով՝ խնդրի լուծումը հետևյալն է, զարգացնել երեխայի մեջ այդ  չորս ուղղությունները՝ հենց դպրոցում.  «Մենք մոտ քսան տարի առաջ կրթության նախարարության հետ մի ծրագիր էինք անում, հատուկ թեստերով երեխաների ունակություններն էինք ստուգում, մի քանի դպրոցներում էքսպերիմենտալ արեցինք, հասկանալու՝ երեխայի ունակությունները որերրորդ դասարանին է համարժեք: Առաջին դասարան նստողները մի քիչ թույլ էին, որոնց հետ հատուկ աշխատանք էր արվում, որ իրենք մի տարվա ընթացքում հասնեին երկրորդ դասարանցիներին: Իսկ այդ ամենի համար պետք են հատուկ մասնագետներ, ձեռնարկներ, մասնագետների պատրաստվածություն, որին մեր դպրոցները պատրաստ չեն»,-եզրափակեց հոգեբանը:

Share Article

admin

Previous Post

Ցանց ենք անցկացնում, հնարավոր է, ջրում մի տեղ արգելшփակվшծ լինի երեխան, ԱԻՆ–ը միշտ էլ աշխшտում է

Next Post

Բնակիչը մանրшմասներ է հայտնում փпքրիկ Տիգրանի անհետшցման դեպքից

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am