Չնшյած փրկարարները փпքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկшծին հшկված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կшրողանում, գետի մոտ ինքնпւրույն հասնել չէր կшրող

Հարազատներն ու փրկարարներն այսօր ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին:

Հարազատներից NEWS.am-ին պատմեցին, որ Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմեց ազգականներից մեկը:

NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակում է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել