ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ երեխայի կյանք խլ ած ող բերգական վթ արից

Հոկտեմբերի 16-ին, խոշոր ու ող բերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բա խվել են Toyota Camry մակնիշի և Зил 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը աղջիկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Աղջիկը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթ արի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ երեխան հիվանդանոցի ճանապարհին մա հացել է:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

14 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն