ՀՐԱՏԱՊ
Որոշել եմ դառնալ վարչապետ, որ դուք ունենաք լավ ապագա
Նայեք`ոնց է Տաթև Ասատրյանը Գյումրին ոտքի հանել
Կապանի թիվ 5 միջնակարգ դպրոցի մոտ 5 երիտասարդներ ծեծի են ենթարկել 20-ամյա տղայի
05 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Որոշել եմ դառնալ վարչապետ, որ դուք ունենաք լավ ապագա
05.05.2026
Նայեք`ոնց է Տաթև Ասատրյանը Գյումրին ոտքի հանել
05.05.2026
Կապանի թիվ 5 միջնակարգ դպրոցի մոտ 5 երիտասարդներ ծեծի են ենթարկել 20-ամյա տղայի
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Շոու-բիզնես

Նրանց հետ նաև ապրել են Անդրեի ծնողները և նրանք կթողնեին ու կգնային, բայց չէին հանդուրժի ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն․ Մհեր Բաղդասարյանը` Անդրեի ու Անիի սկանդшլшյին բաժшնման մասին

30.04.2025 2 Min Read
1 0

 

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումը րոպեներ առաջ հասանելի դարձավ յութուբյան հարթակում: StarNews-ը հետևեց Մհերի և Արայի քննարկմանը: Հաղորդման առաջին հատվածում քննարկվեց վերջին շրջանի ամենաթեժ տեղեկություններից ու համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը`Անդրեի և Անիի բաժանումն ու Անիի սկանդալային հայտարարությունը:

Մհերը իր խոսքում նշեց.

«Անին հանդես եկավ հրապարակումով` հայտնելով, թե ինչպես է ամուսնության ընթացքում ինքը հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկվել: Իհարկե բոլորը շտապեցին քարեր նետել Անդրեի ուղղությամբ և սատարել Անիին, բնականաբար, մենք ևս ծայրաստիճան վատ ենք վերաբերվում բռնությանը`լինի դա հոգեբանական, թե ֆիզիկական, բնականաբար, դա անընդունելի է, ինձ համար որևէ բռնություն չունի բացատրություն կամ որևէ ներում: Ես`ինքս,մեծացել եմ մի ընտանքիում, որտեղ գուցե ֆինանսական կամ նյութական ծայրաստիճան լավ վիճակ չի եղել, բայց եղել է մարդկային առողջ հարաբերություններ, ինչն ինձ համար ամենակարևորն է եղել: Ինձ համաու բռնությունն այնքան ծանր ու դժվար թեմա է, որ իմ մանկության տրավմաներից մեկը ընտանեկան բռնությունն է եղել, երբ ես գիշերել եմ իմ մտերիմ ազգականներից մեկի տանն ու տեսել`ինչպես էին նրանք իրար ծեծում, տեսա` ինչ բռնություն էր էնտեղ:

Ես վազել ու զանգել եմ քաղաքային հեռախոսով պապայիս`հույս ունենալով, որ տասնյակ կմ հեռավորության վրա կկարողանա օգնել: Սա իմ մանկության ամենածանր տրավմատիկ հիշողությունն է, և պատմում եմ, որ իմանաք`որքան ծանր եմ տանում ես բռնությունը: Անիի և Անդրեի թեման շատ նուրբ թեմա է, և պետք է շատ զգուշորեն քննարկենք, որ որևէ կողմին չվնասենք:Կրկնում եմ` եթե եղել է բռնություն, ես դա դատապարտում եմ` անկախ նրանից, որ Անդրեն իմ ընկերն է: Այս ամենի դրական կողմն այն է, որ տեսնում ենք առողջ էմպատիա` հասարակության կողմից կնոջ նկատմամբ, ինչը նախկինում չկար: Սակայն մենք կրկին անցնում ենք սահմանը`մոռանալով և  խախտելով անմեղության կանխավարկածը: Հաշվի չառնելով, որ գուցե զրպարտություն է, այստեղ գուցե չկա բռնություն կամ կան իրավիճակի տարբեր երանգներ ու ամեն ինչ սև ու սպիտակ չէ, թեև բռնության պարագայում ինձ համար ամեն բան սև ու սպիտակ է: Ես Անդրեի հետ մեկ հարկի տակ ապրել եմ երկար, ճամփորդել եմ նրա հետ, ես ինձ վրա կարող եմ կասկածել, որ կարող եմ հունից դուրս գալ ու անել ոչ ադեկվատ բաներ, Անդրեի վրա բացարձակ չեմ  կասկածում  ու վստահ եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել, սա իմ կարծիքն է, սա փաստ չէ: Էս գործը քննվում է 2 դատարանի կողմից` և´ ընտանեկան, և´ կրիմինալ, կարծում եմ պետք է սպասել: Չեմ հավատում նաև Անդրեի բռնությանը նրա համար, քանի որ նրանց հետ նաև ապրել են Անդրեի ծնողները  և ճանաչելով նրանց`վստահ կարող եմ ասել, որ նրանք կթողնեին ու կգնային, բայց չէին հանդուրժի ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Անդրեի նախկին կինը, ում հետ ես ցավոք ծանոթ չեմ, ևս կփաստի, որ Անդրեն բացարձակ լավ հայր է, և որևէ մեկը այդ առումով պրետենզիա չի կարող ունենալ:

Ինձ համար անհասկանալի է մնում, որ Անին, ում ծնողներն այդ ժամանակ եղել են այս երկրում, ինչու չի դիմել նրանց օգնությանը, ինչու է Անին հիմա տքնաջանորեն խոսում բռնության մասին և այդ բռնության մասին հրապարակումն անում է «Հայ սուպերսթար» նախագծի առաջին անոնսի թողարկումից հետո: Ի վերջո`եթե սա արվում է ավելի հայտնի դառնալու համար, միևնույն է` որևէ լրատվամիջոց անգամ անուն ազգանունով չի անդրադառնում վերնագրերի մակարդակում երգչուհուն, այլ նշում է`«Անդրեի նախկին կինը»: Անդրեն այս պահին լռում է, քանի որ կա օրենք, ըստ որի` դատավարության ընթացքում Անդրեն իրավունք չունի մոտենալ ո´չ նախկին  կնոջը, ո´չ նրա մասին հրապարակումներ անել ու խոսել»,- նշեց Մհերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Share Article

Previous Post

Անդրեն իրшվունք չունի մոտենшլ նшխկին կնոջը. ինչ է հայտնի

Next Post

Հпւզիչ պшտմություն սիրո մասին… Անի Երանյանի նոր հրապшրակումը Մովսես Երեմյանի հետ

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am