ՀՐԱՏԱՊ
Պետական դավաճանnւթյուն և լրտեυnւթյան 622 հզր ԱՄՆ դոլարի. ինչ էր ծրագրվում անել
Ուժեղ Աշտարակ․ Ալիկ Ալեքսանյան
Կենդանակերպի 2 նշաններ, որոնց կյանքը կփոխվի հունիսին
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Պետական դավաճանnւթյուն և լրտեυnւթյան 622 հզր ԱՄՆ դոլարի. ինչ էր ծրագրվում անել
21.05.2026
Ուժեղ Աշտարակ․ Ալիկ Ալեքսանյան
21.05.2026
Կենդանակերպի 2 նշաններ, որոնց կյանքը կփոխվի հունիսին
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Դավիթ Գրիգորյանին հենց պատերազմի դաշտում Արցախի նախшգահը շնորհեց Արցախի հերпս բարձրшգույն կոչումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

05.04.2025 2 Min Read
6 0

2020 թվական, հոկտեմբերի 4. Խմբագրությունում լարված աշխատանքը շարունակվում էր։ Պատերազմի 8-րդ օրն էր։ Տեսանյութ է հրապարակվում, որում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս բարձրագույն կոչումն է շնորհում ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին։ Նայեցի խմբագրիս, հայացքս հասկացավ, ասաց՝ կզորացրվի, անպայման հարցազրույց կանես։ Հպարտություն, հուզմունք խառնվել էր իրար։ Ուզում էինք պատկերացնել, թե ով է այդ «հսկան», այդ ի՞նչ է արել, որ այդ տարիքում հենց պատերազմի դաշտում արժանացել է նման կոչման։ Նոյեմբերին իմացանք, որ Դավիթը, Արցախի հերոսը, 20-ամյա «հսկան» զոհվել է։

2024 թվական, սեպտեմբեր․ Սարդարատապում ենք։ Կանգնած եմ Դավիթի նկարների դիմաց, անսահման ցավ, հպարտություն ու ափսոսանք։

«Որ նայում էի աչքերին, ինձ թվում էր խեղդվում եմ իր հայացքի մեջ, այդպիսի աչքեր ուներ Դավիթս»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասում է մայրը՝ Սուսաննա Գրիգորյանը։

Ծառայության ընթացքում Դավիթը սերժանտի կոչում է ստացել, բայց ծնողներն այդ միասին իմացել են միայն նրա զոհվելուց հետո։ Ընդունվել է համալսարան ու էլի չի հպարտացել, չի ասել ոչ ոքի։ Դավիթը լուռ իր աշխատանքն արել է, ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ մարտի դաշտում։

11-ամյա Դավիթին մայրը հարցնում է, թե ո՞ր սպարտաձևով է ուզում շարունակել՝ կրատե, թե՞ շախմատ։ Դավիթն ընտրում է շախմատը, իսկ մոր այն դիտարկմանը, թե կարատեն ավելի լավ է, կկարողանա ինքն իրեն պաշտպանել, Դավիթն ասում է՝ մամ, ես այդպես էլ չհասկացա խփելու իմաստը, եթե կարելի է բառերով բացատրել։

Խաղաղասեր Դավիթը ստիպված էր 2020 թվականի կռվել, որովհետև թշնամին բառերով չի հասկանում։ Ընկերները պատմել են, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել Դավիթը, երբ խոցել է թշնամու տանկը։ Երկար ժամանակ լռել է, ոչինչ չի խոսել, ապա հրաժարվել է «մարդ սպանել», բայց պատերազմն այլ ելք չի թողնում․ «Հրաժարվել է հաշվարկ անելուց։ Ընկերները մտել, խնդրել են, որ հաշվարկ անի, հրաժարվել է»։

15 տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա խոցելու համար Դավիթը ստացել է «Արցախի հերոս» բարձր կոչումը, բայց դա այն թվերն են, որոնք հնարավոր է եղել հաշվել։ Դավիթը շատ ավելի ծանր կորոսուտներ է տվել թշնամուն։

«Արցախի նախագահը, երբ եկավ մեր տուն, ասաց, որ 25-րդ տանկից հետո էլ չեն հաշվել, քանի որ վստահ են եղել, որ եթե հաշվարկը Դավիթն է անում, ուրեմն չի վրիպի։ Պատերազմի ընթացքում 2 ՏՕՍ է խոցվել, որոնցից մեկը Դավիթն է խոցել»,-ասաց մայրը։

Դավիթը պատերազմի ամենաթեժ կետում կռվելիս է եղել, երբ կապ են տվել դիրքեր ու հայտնել, որ ինքն այլևս Արցախի հերոս է։ Ականատեսները պատմում են, որ ոչ մի միմիկա չի շարժվել Դավիթի դեմքին։ Իր համեստ բնավորության համաձայն, այդ մասին էլ լռել է ու անձամբ չի հայտնել ընտանիքին։ Իսկ, երբ զանգել է տուն և մայրը նրան դիմել է «Իմ հերոս տղա»-ով,  շատ է զարմացել։ Դավիթն իմացել է, որ ամբողջ գյուղը, հարազատները, ընկերները իրենց տանն են, խնդրել է, որ դադարեցնեն ուրախություն․ «Վերջացրեք, ես ոչինչ էլ չեմ արել»։

«Երեք օր չզանգեց։ Հավատացեք, ես շատ լավ գիտեմ իմ տղային, ինքը ոչ մի պարագայում գերի չէր ընկնի։ Ինձ հանգստացնում էին՝ ասելով, որ գուցե թաքնվել է, գուցե գերի է ընկել։ Ասացի՝ եթե ինքը երեք օր չի զանգել, ուրեմն էլ չկա»,-ասում է մայրը։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը հայրենիքի ազատության համար մղվող մարտերում զոհվել է նոյեմբերի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Share Article

Previous Post

Վարդան Ղուկասյանի գրասենյшկի հայտшրարությունը

Next Post

Ու՞մ հետ է բռնшցրել Անդրեին Անին. ի՞նչի հшմար են նրանք բшժանվել . բացառիկ մանրամասներ…

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am