Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է հղել Հայաստանին հայտարարելով, որ Թեհրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը և թույլ չի տա հատել այդ հարցում իր սահմանած «կարմիր գծերը»։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի դեսպանին ուղղակիորեն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ «կարմիր գիծը», Թեհրանը կձախողի նրանց ծրագրերը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի հունիսին Աստանայի համաժողովի շրջանակում Իրանի գերագույն առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առավոտյան, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկոյան հանդիպումների ժամանակ հստակ հայտարարել է, որ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։
Խորհրդականը նշել է, որ այդ հանդիպումներից հետո Իրանի զինված ուժերն անցկացրել են լայնածավալ զորավարժություններ։


