Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան, 30-ին և դեկտեմբերի 1-2-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։ Լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում դրանք կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։ Երևանում ևս նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը տեղումներ չեն սպասվում, իսկ նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան, 30-ին և դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ անձրև կգա։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 30-ին և դեկտեմբերի 1-2-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։


