Ջուր չի լինի մինչեւ վաղը 17:15-ը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 27-ին ժամը 17:15-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 17:15-ն կդադարեցվի Զորակ գյուղի ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


