Աշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին Աշտարակի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը։ Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Հրդեհի վայր է ժամանել նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը:Հրդեհը բռնկվել է Աշտարակում հայտնի «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում։


