Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում շահառուի հետ։
Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր, և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից:
Այդ մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։
Ժամկետը բաց չթողնելու համար հորդորում ենք սկսել գործընթացը ժամանակին, որպեսզի խուսափեք հերթերից և ծանրաբեռնվածությունից։ Iravaban.net-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից։


