ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրություն է հայտարարվել․ աղետալի փոթորիկ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի Ճավա կղզու արևմտյան հատվածում ուժեղ փոթորիկն ու պտտահողմը վնասել են շուրջ 500 շինություն, այդ թվում՝ բնակելի տներ։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է «Կոմպաս» պարբերականը։
Լրջորեն վնասվել է 63 բնակելի տուն։ Տարերքը վնաս է հասցրել նաև մի շարք կրթական հաստատությունների, հիվանդանոցների և խանութների։ Միևնույն ժամանակ, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Արևմտյան Ճավա նահանգի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Տեղական իշխանությունները սկսել են փոթորկի հետևանքների վերացման աշխատանքները։
Ավելի վաղ պտտահողմ էր գրանցվել Թուրքիայի հարավում։ Տարերքի հետևանքով ավերվել էին շինարարական աշխատողների համար նախատեսված ժամանակավոր կացարանները, ինչի հետևանքով աշխատողները դուրս էին նետվել փողոց։ Արդյունքում չորս մարդ զոհվել էր։


