ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ որոշ ուժեր փորձում են խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացմանը և երկրի ստանձնած տնտեսական պարտավորությունների կատարմանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում այդ գործընթացը դրա հեղինակներն անվանել են «գաղտնի պլան»։
Փաշինյանը նշել է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի ներսում բավարար ռեսուրսներ չկան, ուստի դրա հեղինակները փորձում են արտաքին աջակցություն ներգրավել։
«Այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում ու ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն»,– հայտարարել է վարչապետը։


