Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ռուսական աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե Ռուսաստանը նոյեմբերի 1-ից նախատեսում է դադարեցնել Հայաստան գազի մատակարարումը։
«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումներն իրականացվում են սովորական ռեժիմով», -հայտնել են ընկերությունից՝ հերքելով գազամատակարարման դադարեցման մասին տեղեկությունները։


