Սեպտեմբերի 18-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +31-33 աստիճանի, իսկ երեկոյան կկազմի +23-25 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +23-27 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +23-26, իսկ նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճանի։
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ցերեկային ջերմաստիճանը կկազմի +21-25 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում սպասվում է +22-25, իսկ հովտային հատվածներում՝ +25-28 աստիճան։
Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-31 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +30-32, իսկ հովտային շրջաններում՝ +31-33 աստիճանի։ Արմավիրում կեսօրին սպասվում է +31-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +23-26, նախալեռնային շրջաններում՝ +30-33 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է +19-23, նախալեռնային շրջաններում՝ +23-26, իսկ հովտային շրջաններում՝ +28-32 աստիճան։


