Այսօր Հայաստանի մի շարք շրջաններում տեղացել է առաջին ձյունը:
Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է, որ առատ ձյուն է տեղում Երևան-Սևան ճանապարհին, Սպիտակի ոլորաններում:
Մինչ այդ հիդրոօդերևութաբանները զգուշացրել էին սպասվող տեղումների մասին՝ հորդորելով վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:


