Այսօր՝ օգոստոսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են այդ քաղաքացուն։ Այս պահին ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատրաստվում է նրա մարմինը դուրս բերել լճից։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի․ Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավապահները մահացածի տանը հայտնաբերել են նամակ, իսկ երբ ջրասուզակ Վ․ Մելքոնյանը նրա մարմինը դուրս է բերել ափ, պարանոցին հայտնաբերվել է կապած քար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը


