Ինչպե՞ս է սկանդալային բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ արձակում «Լեգենդ» ակումբում
MakaryanNews-ի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է իշխանական բլոգերը մի կնոջ հետ փորձում մուտք գործել «Լեգենդ» ակումբ, և երբ ակումբի նապասրահում անվտանգության աշխատակիցները կանգնեցնում են նրան և թույլ չեն տալիս մտնել ներս, նա սկսում է բղավել, քաշքշել անվտանգության աշխատակիցներին, ապա պայուսակից հանում է զենքն ու անկանոն կրակոցներ արձակում, վերջում էլ ջարդուփշուր անում փոքրիկ սեղանի վրա դրված իրերը:
Մեզ ասացին` նա նաև հարվածում է ավելի ուշ իրեն ձերբակալած պարոկներից մեկի դեմքին, ընդ որում` հարվածում է ձեռնաշղթայով, ինչի հոտևանքով վնասվածք է հասցնում պարեկային ծառայողին: Ահա այս ամենի համար է դատարանը նրան մեղավոր ճանաչել և ազատազրկման դատապարտվել, թեպետ դեռ հարց է` կազատազրկվի՞ պրոիշխանական բլոգերը, թե՞ ոչ:


