Վրաստանի Օզուրգեթի շրջանի Ուռեկի ավանում ծովում ջրահեղձ է եղել 3 տարեկան երեխա։
Ըստ տեղեկությունների՝ երեխայի ծնողները, որոնք օտարերկրյա քաղաքացիներ են, չեն նկատել, թե ինչպես է երեխան դուրս եկել վրանից և մոտեցել ծովին։
Դեպքի առնչությամբ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։
Ողբերգության հանգամանքները պարզվում են։


