Կրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։ Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Auroranews.am-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության հետ՝ մանրամասներ ճշտելու համար․
«Վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխված անձ կա։ Այս պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- Auroranews.am-ին հայտնեցին գերատեսչությունից։


