Վարորդնե՛ր, ուշադրություն․ պահանջն ուժի մեջ է մտել․ մեկ օրում 400 տուգանք
Արդեն գործում է ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը, այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարությունից։
Ոստիկանության պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում վերահսկողություն են իրականացնում պահանջի պահպանման նկատմամբ։
Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար նոյեմբերի 15-ին 400 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից 63-ը՝ Երևանում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել պատասխանատու վարքագիծ։


