«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 02-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Երկրաբաններ, Ազատության, Շինարարներ, Վ. Համբարձումյան փողոցների, Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոց 6 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


