Մոսկվայում գտնվող «Армения» ռեստորանը՝ աղմկահարույց հայտարարության մասին
Մոսկվայի կենտրոնում գործող «Армения» խանութ-ռեստորանը չի պատրաստվում փակվել և կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։ Այդ մասին РБК-ին հայտնել է խանութ-ռեստորանի գլխավոր տնօրեն Արտակ Ալավերդյանը։
«Փակվելու ծրագրեր չկան: Խանութը և ռեստորանը գործում են սովորականի պես՝ իրենց ներկայիս գրաֆիկի համաձայն», – ասել է Ալավերդյանը։
Ավելի վաղ «Вкусвилла»-ը հայտնել էր, որ Տվերսկայա փողոցում գտնվող «Армения» խանութ-ռեստորանի տարածքում կբացվի իրենց խանութը՝ սրճարանային գոտով։
Հետագայում «Вкусвилла»-ի մամուլի ծառայությունը РБК-ին պարզաբանել է, որ իրենց խանութը կզբաղեցնի «Armenia» ռեստորանի տարածքի 184 քառակուսի մետրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանից ներմուծվող ապրանքների սահմանափակումների հետ կապված Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանը կփակվի։
Տվերսկայա փողոցում գտնվող «Армения» խանութ-ռեստորանը բացվել է 1952 թվականին՝ որպես Հայկական ԽՍՀ ֆիրմային խանութ։ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքն անցել է Մոսկվայի կառավարության սեփականությանը և վարձակալությամբ տրամադրվել մասնավոր վարձակալի։ 2006-2011 թվականներին իրականացվել է լայնածավալ վերակառուցում, որի արդյունքում մանրածախ առևտրի տարածքը կրճատվել է, իսկ սրճարան է ավելացվել։

