ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ. 38 համարի ավտոբուսում ներկա գտնվող ուղևորը մանրամասներ է հայտնել աղմկահարուց դեպքից
Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը:
«Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ համաձայնեցրել եմ և շնորհակալ եմ չլռելու համար։
Ինչի է արժանի պետական կառույցի տարածած պարզաբանումը, թողնում եմ ձեզ, կարդում էի «Երևան ավտոբուս»-ի պաշտոնական արձագանքը և զարմանում ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԵՐԻ պարզաբանումից։
Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը, միգուցե արժեր ա՞յլ մոտեցում ցուցաբերել։
Խնդրում եմ այս գործը վերցնել հսկողության տակ, գրառումս ընդունել որպես հաղորդագրություն, տեսուչի աշխատանքի իրավաչափությունը պարզել, նրա հետագա աշխատելու հարցը և պաշտպանել ՀՀ փոքրիկ քաղաքացու շահը, ով ապրելու է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, առավել ևս, որ մեր երկիրը նրան օրենքի ուժով պաշտպանում է»,- գրել է նա:






