Վենեսուելայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ
Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ հզոր երկրաշարժ։
Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 15:20-ին (Գրինվիչի ժամանակով 19:20-ին) 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արագուա նահանգի հյուսիսային հատվածից ոչ հեռու։
Հաղորդվել է մի քանի հետցնցումների և ավելի թույլ երկրաշարժերի մասին։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Վենեսուելայում տեղի էին ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ստորգետնյա ցնցումներ։
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 1 400-ը։

