ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից «X» հարթակում տարածվում է ապատեղեկատվություն։
««X» հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։
Կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։
Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։
ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ, և երկրաշարժերի վերաբերյալ հրապարակվում են օպերատիվ և պատշաճ իրազեկումներ»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։


