«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Պատկերը ներկայացնում է շաբաթ օրվա կեսօրից հետո կանխատեսվող օդի ջերմաստիճանը Գերմանիայում և Եգիպտոսում, որտեղ առանձնացված են ամենաշոգ շրջանները։
Այս շաբաթավերջին Կենտրոնական Եվրոպայում շոգը կլինի նույնքան ուժեղ, իսկ որոշ վայրերում՝ նույնիսկ ավելի ուժեղ, քան Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասում։ Միայն Ալժիրի Սահարայի անապատային շրջաններում է կանխատեսվում օդի ավելի բարձր ջերմաստիճան։
Սա հերթական վկայությունն է, որ Եվրոպան շարունակում է գտնվել բացառիկ ուժեղ շոգի ալիքի ազդեցության տակ»։



