Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքների տներ ավերվել են, ինչպես նաև կան մի քանի վիրավոր և անհետ կորած հայորդիներ Այս մասի հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին։
Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը սարսափելի ցնցում է առաջացրել, իսկ նյութական և մարդկային վնասները բազմաթիվ են։ Մինչ այժմ բնակչության շրջանում շարունակում են տիրել վախն ու անորոշությունը։


