Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։
«Ընդգծվել է, որ տվյալ որոշումն անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։
Մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, թե որոշման մեջ, իբր, օգտագործվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։
Ադրբեջանը մերժում է դատարանի այս որոշումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ 10 տարի անց ՄԻԵԴ-ն ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել մայոր Հայկ Թորոյանի ընտանիքին՝ կենդանության օրոք նրա գլխшտմшն փաստով։
ՄԻԵԴ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ի թիվս այլնի՝ Եվրոպական դատարանն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք թշնամին նախ կտրել է Հայկ Թորոյանի դшստшկները, ապա՝ գլnւխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Վարորդին գլխшտել էին արդեն մшհшցшծ վիճակում։


