Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու մասին
ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անելու տրամաբանություն դեռևս չկա, քանի որ հիմնավորում չկա։
>Այս մասին վաղ առավոտյան ուղիղ եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության թեմայով տեսաուղերձում։
«ԵԱՏՄ-ում մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել այնքան, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը անխուսափելի կլինի։ Դրա համար հանրաքվե կլինի ու ժողովուրդը կընտրի, բայց պնդեց՝ քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ հիմնավորում չկա»,- ասաց Փաշինյանը։
«ԵԱՏՄ-ում մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել այնքան, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը անխուսափելի կլինի։ Դրա համար հանրաքվե կլինի ու ժողովուրդը կընտրի, բայց պնդեց՝ քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ հիմնավորում չկա»,- ասաց Փաշինյանը։”
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն շարունակելու է «հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների» աշխատել Եվրասիական տնտեսական միությունում։ Շեշտեց՝ Հայաստանն այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունի, որը առաջիկայում կօգտագործի։


