Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ:
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ», – ասված է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը Փաշինյանին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին դարձավ 51 տարեկան։


