Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները Երևան-Երասխ ճանապարհին վթարի են ենթարկվել. Ինչ վիճակում են նրանք

Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է չորս քաղաքացի, այդ թվում՝ Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված, կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները։ Վեդիի բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ աղջկա հոր մոտ վնասվածքներ չի հայտնաբերվել, դուրս է գտնվել, մոր վիճակը մոտ է բավարարի, առաջին բուժօգնություն ստացել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Այս պահին՝ անհանգստացնող բան չկա։ Հետազոտություններ իրականացվել են, լուրջ մարմնական վնասվածք չկա, հսկողության տակ ենք պահել մի քանի ժամ, եթե որևէ այլ անհանգստացնող բան չլինի, դուրս կգրվի»,- ասացին ԲԿ-ից։ Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն մեքենայում գտնվող հիվանդներից մեկը գանգուղեղային վնասվածքի կասկածով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Մյուս մեքենայից մեկ անձ է դիմել հիվանդանոց, թեթև մարմնական վնասվածքներ են եղել, բուժօգնություն է ցուցաբերվել, դուրս գրվել հիվանդանոցից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 10-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-10-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A1%D5%BD%D5%AD-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80?fbclid=IwY2xjawFgytdleHRuA2FlbQIxMQABHYQPflhdKLNxFhwpdb_HgrOiYFgK8TW73BFNlzSM3drncKpFEPVyvdEu7g_aem_XINknapDV1Z6n-rGux3yIQ

289 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն