9 ժամ գազ չի լինի մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

https://iravaban.net/494137.html?fbclid=IwY2xjawFgepJleHRuA2FlbQIxMAABHZU2iCwHsxOcQBsG14h0-YC1kQfCh3rUTF8FVS1GnK0EdG481fNOKCc_Ww_aem_aYDAsfPgNHQ6ewy0U9VsnA

194 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն