Կարևոր՝ Team Telecom Armenia-ի բաժանորդների համար

Team Telecom Armenia-ն հայտարարում է ընկերության պատմության մեջ ցանցային ենթակառուցվածքների և ծրագրային ապահովման ամենամեծ արդիականացման ծրագրի մեկնարկի մասին: Վերազինման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին և կավարտվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։ Այս ժամանակահատվածում անհասանելի կլինեն վճարումները, այդ թվում՝ ընկերության գրասենյակներում, My Team հավելվածի, բանկային և երրորդ կողմի ծառայությունների միջոցով։ Հնարավոր է նկատվեն սահմանափակումներ բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաև My Team հավելվածի աշխատանքում։

Վերազինման արդյունքում կթարմացվեն ցանցային ու սերվերային սարքավորումները և ծրագրային ապահովումը, որը կառավարում է ընկերությունում առկա բոլոր այլ համակարգերն ու հաճախորդների սպասարկման ընթացքը։ Արդիականացման այս ծրագիրն իրականացվում է ծառայությունների ու սպասարկման որակը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։ Հնարավոր անհարմարությունների համար կանխավ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։ Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-team-telecom-armenia-%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80?fbclid=IwY2xjawFgymhleHRuA2FlbQIxMQABHfy8pfpYdqz_Xdd1gf98FQ_MQQ3Nuep1hlGjE6uKiy7eXVoBkDMkawpgxQ_aem_jpTId-uRFx7SbxMh9b4Vpg

216 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն