Շողիկ Մ․-ն զգալով, որ հղի է , այդ փաստը ընտանիքի անդամներից թաքցնելով՝ գաղտնի կերպով իրենց տան հյուրասենյակում ծննդաբերել է, ապա փորձել է իրենից ծնված երեխայի շնչառական ուղիները փակելով՝ հասցնել մահվան: Նա երեխային փաթաթել է սպիտակ սավանով, դրել է դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ և իր ամուսնուն հայտնել է, թե իբրև գտել է իր իրենց բակից:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 3-ին և մակագրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին։
Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Շողիկ Մ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: